Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Հայաստանում ոչ ոք չի տեսնում, իսկ ՌԴ նախագահը՝ վստահ է, որ կան

Հայաստանում ոչ ոք չի տեսնում, իսկ ՌԴ նախագահը՝ վստահ է, որ կան
30.11.2024 | 09:58

Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ գագաթնաժողովում, ՌԴ նախագահը պատասխանել է, որ դա ավելի շուտ պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական պրոցեսներով…

Փաստորեն Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ են ընթանում… Տեսնես էդ ի՞նչ պրոցեսներ են, որը Հայաստանում ոչ ոք չի տեսնում, իսկ ՌԴ նախագահը՝ վստահ է, որ կան:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ